Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափի հետ․ Պաշտպանը հրապարակել է իրազեկող ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։ Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակը։

Ուղեցույցը կազմվել է՝ հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

Ուղեցույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին․

1․ Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

2․Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի՞ բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

3․Որտե՞ղ է տեղադրվում գազի հաշվիչ սարքը,

4․Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

5․ Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

6․Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

7․Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

8․Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

9․Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը, և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։