Իրանահայ համայնքն ևս Հիսուս Քրիստոսի Հարության տոնն այս տարի նշել է մեծ շուքով

Ինչպես քրիստոնյա ողջ աշխարհը, իրանահայ համայնքն ևս Հիսուս Քրիստոսի Հարության տոնն այս տարի նշել է մեծ շուքով: Իրանահայ երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրվա առթիվ կատարվել է ս. Պատարագ և հավատացյալներին հաղորդություն  տրվել:

Թեհրանի սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրվա պատարագիչը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն է եղել: Թեմակալ առաջնորդը պատարագի ընթացքում քարոզելով ներկաների համար, շնորհավորել է Հիսուսի Հարության տոնը և նշել, որ Քրիստոսի Հարության տոնի խորհուրդն է Նոր Կյանք, Նոր Աշխարհ:

«Մեր ժողովուրդը անցնող 2000 տարիների ընթացքին Քրիստոսի հրաշափառ Հարության հավատքով ապրեց ու գործեց»,- քարոզի ընթացքում ասել է սրբազան հայրը:

Թեմակալ առաջնորդը նաև աղոթել է Իրանի ջրհեղեղից տուժածների համար ու հաջողություն մաղթել Իրանի պետական այրերին՝ Իրանի և այդ երկրի ժողովրդի համար: