Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության առնչությամբ Սերգեյ Լավրովի հերթական զգուշացումը

ԱՄՆ-ը և Արևմտյան երկրները պաշտպանում են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ այն դեպքում, երբ նա ինքն իրեն հայտարարել է այդ երկրի նախագահ և մերժում է օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսության ցանկացած առաջարկ: Նշելով այս մասին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին զգուշացրել է.

«Վենեսուելայում ԱՄՆ-ի ցանկացած ռազմական քայլ կհանգեցնի այդ երկրում Վաշինգտոն-Մոսկվա շահերի բախմանը»:

ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է Վենեսուելայում ռազմական սցենար իրագործել, ապա հավելել, որ Միացյալ Նահանգներն այս հարցում չպետք է սպասի Լատինական Ամերիկայի երկրների աջակցությանը:

ՌԴ արտգործնախարարի հայտարարության համաձայն, Վենեսուելային մարդասիրական օգնություն ուղարկելու որոշ արևմտյան երկրների քայլն անարժեք բեմականացում է, նման քայլերն ուղղված են իրենց կողմից Վենեսուելայի նկատմամբ սահմանված ծանր տնտեսական պատժամիջոցներից հասարակական ուշադրությունը շեղելուն: