«Դեղին բաճկոնավորների» ցույցերի 23-րդ շաբաթը նույնպես առանց բախումների չի անցել

Ֆրանսիայի քաղաքականության դեմ բողոքող «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակից հազարավոր ցուցարարներ անցած շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել: Ցույցի ընթացքւմ նրանք երկրի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել են գող:

Փարիզի ոստիկանությունը «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի 23-րդ շաբաթ օրը ցուցարարներին ցրելու համար դարձյալ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ցուցարարներից 150-ը ձերբակալվել են:

Որոշ տեղեկությունների համաձայն, ցուցարարները հրդեհել են մի քանի ավտոմեքենաներ: Ըստ մեկ այլ տեղեկատվության, Էմանուել Մակրոնը, բողոքի ցույցին զուգահեռ, «դեղին բաճկոնավորների» շարժման դեմ պայքարելու ուղիներ գտնելու նպատակով, Ելսիեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆեր կաստանյերի հետ: