Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում այսօր փոթորկոտ օր է սպասվում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները երեկ հայտարարել է, որ դեղին բաճկոնավորների բողոքի ցուցի 23-րդ շաբաթվա նախօրեին ոստիկանության ու ժանդարմերիայի 60 000 աշխատակիցներ պատրաստվածության են բերվել:

Ֆրանսիայից ստացված հաղորդումների համաձայն, այդ երկրի տնտեսական քաղաքականութան դեմ բողոքող ցուցարարները մտադիր են այսօր իրենց բողոքների 23-րդ շաբաթվա ցույցերն անցկացնել ավելի մեծ թվով քաղաքներում: Ֆրանսիայի ոստիկանությունը պատրաստվածության է բերվել՝ դեղին բաճկոնավորների դեմ պայքարելու համար:

Ֆրանսիայի կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում սահմանել է խիստ օրենքներ, այդ թվում՝ անկարգությունների մասին և դիմակների օգտագործումն արգելող օրենքները, ինչի հետևանքով բողոքներն ավելացել են: