Հսկայի ազդրոսկրը Թուրքիայից․ անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին

Սկիզբը՝ այստեղ 

Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

 1950-ականների վերջին Թուրքիայի հարավ-արևելքում, Եփրատի հովտում ընթացող ճանապարհային շինարարության ժամանակ հայտնաբերվեցին մարդկային ահռելի չափերի մի շարք կմախքների մնացորդներ, մասնավորապես՝ մոտ 120 սանտիմետր երկարությամբ ազդրոսկրեր։

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քրոսբայթոն քաղաքի Քարացուկների թանգարանի տնօրեն Ջո Թեյլորն ազդոսկրի հիման վրա վերակառուցեց կմախքը։ Հսկան, որին պատկանել է ազդրոսկրը, ունեցել է մոտ 5 մետր հասակ։ Նրա ներբանը եղել է մինչև կես մետր երկարության։ Քայլելիս նրա ձեռքերի մատները գտնվել են գետնից 180 սմ բարձրության վրա։ Դատելով աշխարհի տարբեր ծայրերում հայտնաբերված համանման գտածոներից, այդ առեղծվածային աժդահան միակը չի եղել  Երկրագնդի վրա։

Շարունակելի