«Միայն վկաների ցուցմունքով էս հանցակազմը չի հիմնավորվի»․ Նիկոլայ Բաղդասարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, ասաց․ «Անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր ապացույցները՝ իմանալու համար, թե ինչի հիման վրա են նրան այդ մեղադրանքը առաջադրել»։

Բաղդասարյանը բացառեց, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում