«Եղբայր, խոսամ՝ կամաչեք»․ Ծառուկյանը՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով տնտեսության ներկա վիճակի մասին, նշեց, որ տնտեսությունն այսօր մեր երկրում շատ վատ վիճակում է։

«Ինչ եք արել ժողովրդի համար, ո՛չ սայլարկա եք տվել, ո՛չ սերմ, ո՛չ ջուր»,- ասաց Ծառուկյանն ու ընդգծեց, որ բոլոր ոլորտներում խնդիրներ են։

Նա նաև անդրադարձավ Երևանում երիտասարդ ընտանիքների համար բնակարան կառուցելու իր առաջարկությանը, որի պատասխանը մինչև հիմա քաղաքապետարանից չեն տվել։

Մանրամասները՝ տեսանյութում