Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այս տարի անպայման կխոսի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ինքնասիրահարված իշխանությունը, որը չունի իզմեր, դատապարտված է ֆիասկոյի

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նոր իշխանության օրոք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին՝ ասելով, որ Հայաստանն ընթանում է բռնապետության ճանապարհով, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է մեր երկրում նեոբոլշևիկյան կարգեր հաստատելու համար։

ՀՀԿ խոսնակն առանձին անդրադարձավ կառավարության վարած ներքին քաղաքականությանը, տնտեսական ոլորտում այս տարի արձանագրված անկմանը, Արցախյան հարցում հետընթացին և արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի դիրքորոշմանը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այսօր անգամ արտաքին քաղաքականության հարցում տանուլ է տալիս։

LIVEnews.am-ի խնդրանքով համեմատելով Փաշինյանի վարած քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իրականացրած քաղաքականության հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ներկայիս վարչապետն ամենաթույլն է բոլոր հարցերում և փոխանակ ձգտի հասնել մյուսների մակարդակին, նրանց է փորձում իջեցնել, որպեսզի ինքը դրական լույսի ներքո երևա։

Մանրամասները՝ տեսանյութում