Մարիա Զախարովա․ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության սպառնալիքը լուրջ է

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով, Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության սպառնալիքը լուրջ է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել է Վենեսուելայի խնդրին․

«ԱՄՆ-ի ԶՈՒ հարավային ստորաբաժանման հրամանատար Քրեյգ Ֆալերի սպառնալից հայտարարությունները վկայում են, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության մասին հայտարարությունը պարզապես հայտարարություն չէ և Սպիտակ տունն ընդունել է այդ տարբերակի մասին որոշումը»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել է. «ԱՄՆ-ն շարունակելով անտեսել բոլոր սկզբունքները, կշարունակի խոսել բռնության լեզվով և Վենեսուելայի դեմ ռազմական ուժ կիրառելու տարբերակն օրեցօր ավելի լուրջ կդառնա»:

Եթե Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է այսպիսի հայտարարությամբ հանդես գալիս, ապա կարելի է հավատալ, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության սպառնալիքն իրոք մեծ է, թերևս անորոշը միայն այն է, թե որոշակի երբ կլինի այդ միջամտությունը և ինչ արտահայտությամբ կամ ձևով։ Անորոշ է նաև այն, թե այդ պարագայում ինչպիսի հակազդեցություն կցուցաբերեն Ռուսաստանը, Կուբան և Չինաստանը։ Նկատի ունենանք, որ Վենեսուելայում են գտնվում Ռուսաստանի, իսկ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նաև Կուբայի և Չինաստանի սահմանափակ թվով զինծառայողներ։

ԱՄՆ-ը լկտիաբար օգտվելով միջուկային տերություն լինելու հանգամանքից, շարունակում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին կոպտորեն միջամտելու իր հանցավոր քաղաքականությունը, հանդես գալիս ուժի դիրքերից և իրեն պահում համաշխարհային գանգստերի նման, ինչը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ ռազմական ուղղակի բախման դեպքում կարող է հանգեցնել մոլորակի վրայից ողջ մարդկության ու մնացյալ կենդանականի բնաջնջմանը։