«Ես վստահում եմ ԱԱԾ – ին»․ Լենա Նազարյանը՝ Սանասարյանի մեղադրանքի մասին (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Այս պահին քննություն է իրականացվում, և աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է: Փաստերը կներկայացնեն, մենք էլ տեղյակ կլինենք: Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք մարդկանց չենք բաժանելու յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում: Այդ բաժանումը չի լինելու: Կարծում եմ, դրանում արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում վերջերս ձերբակալվեց և՛ փոխնախարար, և՛ մաքսային ու հարկային գործիչներ»,- ասաց Լենա Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում