ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարության հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

Ապրիլի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի հրամանատարության հետ:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: