Նախագահը ՄԻՊ-ի հետ քննարկել է Ադրբեջանում դատապարտված մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին: