Ինչո՞վ է պայմանավորված Երևանի քաղաքապետարանի համակրանքը «Կամազ» ընկերության նկատմամբ (տեսանյութ)

Մայրաքաղաքի աղբահանության խնդիրը նորից սրվել է, արդեն 7-8 ամիս է, քաղաքային իշխանությունները չեն կարողանում այն լուծել, փակ բանակցություններ են վարում Երևանի աղբահանությունն իրականացնող օպերատոր «Sanitek s.a.r.l» ընկերության հետ, բայց դատելով քաղաքում առկա աղբահանության վիճակից և ընկերությանն օրերս 13 մլն դրամ տուգանելուց, դրանք թերևս ձախողվել են։ LIVEnews.am-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։

Նրա ներկայացմամբ, Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով փորձում է աղբահանության մեքենաներ ձեռք բերել ռուսաստանյան «Կամազ» ընկերությունից, սակայն դա ներկայացրել է իբրև մրցութային կարգով իրականացվող գործընթաց։ Մինչդեռ մրցույթին այլ ընկերության մասնակցելու հնարավորություն չի ընձեռվել, քանի որ, ըստ ավագանու անդամի, այսպես կոչված, մրցույթի մասնակցության չափորոշիչները «կարվել» են հատուկ «Կամազի» համար։

Մանրամասները՝ տեսանյութում