Կառավարության մեղմ քաղաքականությունը չի նպաստի ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը (տեսանյութ)

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը LIVEnews.am-ի տաղավարում խոսեց մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածության պատճառների, ճանապարհային ոստիկանության կադրերի թվաքանակի պակասի և այդպես էլ չկանոնակարգվող երթևեկության մասին։ Նրա ներկայացմամբ, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ցածր աշխատավարձերն էլ առանձնապես նրանց չեն խրախուսում ամբողջ եռանդով աշխատել։

«Ճանապարհային ոստիկանության համար կառավարությունը գումարներ է խնայում, իսկ ՊԵԿ-ի համար շռայլում է, այնինչ ճանապարհային երթևեկությունը ևս կարևոր ոլորտ է, և բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի դեպքում ՃՈ-ն բյուջեն մեծ մուտքերով կապահովի խախտումների համար վճարված տուգանքների միջոցով»,- մեզ տված հարցազրույցի ընթացքում ասաց Սերգեյ Ղահրամանյանը։

Նրա հավաստմամբ, կառավարության վարած մեղմ քաղաքականությունն ամենևին չի նպաստում այդ ոլորտի կանոնակարգմանը, այլ հակառակը՝ ավելի կաթվածահար է անում։

Մանրամասները՝  տեսանյութում