«Գերեզմանափոսից պետք է հանենք մեր մշակույթը»․ Սոֆիա Հովսեփյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն այսօր LIVEnews.am–ի հետ զրույցում խոսեց կառավարության կառուցվածքի նախագծի մասին։ Պատգամավորը նշեց, որ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում այդ նախագիծը, բայց․․․

«Մտահոգություններ ունեի գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների վերաբերյալ, սակայն այսօրվա քննարկումներից պարզ դարձավ, որ գյուղոլորտն այդքան չի տուժի, իսկ, այ, մշակույթի ոլորտում անելու շատ բան կա»,- ասաց իշխանական պատգամավորը և շեշտեց, որ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի։

Իշխանական պատգամավորն անդրադարձավ նաև ուժային կառույցները նախարարություններ դարձնելու ընդդիմության առաջարկին։

Մանրամասները՝ տեսանյութում