«Վերելք»․ Տնտեսական հեղափոխությունն անհնար է առանց տնտեսական բարոյականության․ Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին։ Երկրի վիճակը քննելով, դժվար չէ հանգել այն մտքին, որ, իսկապես, տնտեսական ոլորտում նշանակալի փոփոխություններն անհրաժեշտ են, այլապես աղքատությունը կսպառնա պետության գոյությանը։ Բայց մենք 1990-ին կատարել ենք տնտեսական իրական հեղափոխություն, համայնատիրությունից անցնելով մասնավոր սեփականության և մասնավոր նախաձեռնությունների վրա հենված կապիտալիստական համակարգին։ Այդ համակարգը հրաշքներ է գործել Եվրոպայում, բերելով տնտեսական աննախադեպ վերելք, մինչդեռ մենք մեր հեղափոխությունից 30 տարի հետո էլ գտնվում ենք աղքատության ճիրաններում։

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն այն կարծիքին է, որ մեր անհաջողությունների հիմնական պատճառը մեր ժողովրդի՝ տնտեսական պահանջվող բարոյականությունը չունենալն է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում տնտեսական բարոյականությունը և ինչպե՞ս կարելի է այն ունենալ։ Այս մասին՝ «Վերելքի» այսօրվա թողարկման մեջ։