«Նա կլիներ անաչառ դատավոր»․ Մարուքյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Ազգային ժողովում կայացած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքներին ասաց, որ իրենց խմբակցությունը քվեարկել է Գոռ Հովհաննիսյանի օգտին։
«Այդ մարդը ծառայություն չէր մատուցել ո՛չ անցած, ո՛չ էլ ներկա իշխանություններին, նա կարող էր լինել Սահմանադրական դատարանի անաչառ ու անկողմնակալ դատավոր»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում