«Ինչ որ անում են, ի վնաս ժողովրդի է»․ Ծառուկյանը՝ «Առինջ մոլի» ստուգումների մասին (տեսանյութ)

Անցած շաբաթ ՀՀ ՊԵԿ- ը ստուգումներ էր իրականացնում «Առինջ մոլում»։ Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել։

«Ինչքան ուզում են, թող ստուգումներ անեն, միևնույն է, բան չեն կարող անել, ոչինչ չեն գտնի»,- ընդգծեց ԲՀԿ ղեկավարը։

Ծառուկյանը խոսեց նաև ՀՀ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի գործելաոճի վերաբերյալ տարածված բողոքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում