Միացյալ Նահանգները զինել է Ռուսաստանի հերթական թշնամուն

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև սրված լարվածության պայմաններում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել իր երկրին:

Այցելելով Ուկրաինայի հյուսիսում գտնվող Կոնոտոպ քաղաքի զորակայան, Ստեպան Պոլտորակն ասել է. «Վերջերս զգալիորեն մեծացել են Ուկրաինայի բանակին տրամադրված ԱՄՆ-ի ռազմական ու տեխնիկական օգնությունները»:

«Այդ օգնությունները ներառում են զրահամեքենաներ, ԱԹՍ-ներ, «Ջավելին» հակատանկային համալիրներ, հաղորդակցության արդիական համակարգեր, հրանոթային, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, հակադիպուկահար և բժշկական օգնությունների համակարգեր: