«Վերելք»․ Ինչ տվեց հեղափոխության մեկ տարին․ հյուրը՝ Արմեն Բադալյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը և հաղորդաշարի հյուր, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը քննում են իշխանափոխություն-հեղափոխություն երևույթից հետո անցած մեկ տարում երկրում տեղի ունենցած քաղաքական և տնտեսական զարգացումները։
Հյուրը նշելով դրական ձեռքբերումները, նկատում է, որ իշխանությունները չեն ձևակերպել, թե ինչպիսի պետություն են կառուցելու, որից էլ արդեն պետք է բխեին ներքին անհրաժեշտ քայլերը։ Դա, ըստ Արմեն Բադալյանի, հնին վերադարձի վտանգ է պարունակում։ LIVEnews.am-ի հյուրը նաև փաստում է, որ իշխանությունները չունենալով շատուշատ հարցերի պատասխաններ, հեղափոխական պաթոսին տրված, չեն լսում իրենց ուղղված  խորհուրդները, ինչը կարող է հանգեցնել համահասարակական հուսալքության։