«Նիկոլ Փաշինյանը հեքիաթային ինֆորմացիա է տարածում հանրությանը» (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության անդամ, հանրային կառավարիչ Սիրանուշ Սերոբյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք մի շարք թեմաների՝ տրասգենդերի շուրջ եղած խոսակցություններին, սոցիալակական բողոքներին, «Sutnikol» նախաձեռնությանը և այլն։ Խոսեցինք նաև ՀՀ վարչապետի գործունեությունից։

«Մենք գնաճ ունենք, սոցիալական խնդիրներ ունենք, կառավարության դիմաց անընդհատ ցույցեր են իրականացվում, անընդհատ ականատես ենք լինում, որ գործարաններ են փակվում և հազարավոր քաղաքացիներ են մնում գործազուրկ,- ասաց Սիրանուշ Սերոբյանը։- Կադրային քաղաքականության մեջ էլ ոչ կրթություն, ոչ էլ համապատասխան գիտելիքներ ունեցող մարդիկ են»։