Իրանակա՞ն, թե հայկական․ այս է խնդիրը

Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել՝ ովքե՞ր են շուկայում, ի՞նչ որակ և գին են առաջարկում: Այս պահին Հայաստանում գործում է 3 ցեմենտի գործարան, որոնք առաջարկում են հետևյալ գները 1 տոննայի դիմաց՝

  1. Արարատի ցեմենտի գործարան 40 000 դրամ
  2. Երևանի ցեմենտի գործարան 41 000 դրամ
  3. Հրազդանի ցեմենտի գործարան 48 000 դրամ

Հայաստան է ներմուծվում նաև իրանական արտադրության ցեմենտ՝ սահմանին այն արժե 10 000 դրամ, եթե այն Հայաստան մտնելուց հարկվի իր արժեքով, ապա կգումարվի 32% և ներառյալ հարկերը կարժենա 13 200 դրամ Մեղրիում: Սակայն այժմ այն սահմանին հարկվում է հիմք ընդունելով 100 000 դրամ հսկիչ գինը, արդյունքում ստացվելով 42 000 դրամ, որի 22 000 դրամը ԱԱՀ-ն է և հետագայում կարելի է այն հաշվանցել: Կառավարությունը առաջարկում է ցեմենտի ներմուծման վրա սահմանել 22 000 դրամ պետական տուրք, որը նպատակ ունի զսպել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը և խթանել տեղական արտադրությունը: Այս առաջարկին տարբեր գնահատականներ են տալիս ցեմենտ ներկրողները, արտադրողները և սպառողները:

Վերլուծելով պետք է հասկանալ մեր երկրի համար ամենաշահադիտական տարբերակը ո՞րն է՝

ա. ունենալ մատչելի ցեմենտ, այս դեպքում իրանական

բ. մեծ տուրք սահմանելով իրանական ցեմենտի վրա՝ ունենալ հայկական, բայց թանկ ցեմենտ:

 

 ԱԺ պատգանավոր Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան-ի ֆեյսբույքան էջից

Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել՝ ովքե՞ր են շուկայում, ի՞նչ որակ և գին են առաջարկում: Այս…

Опубликовано Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան Понедельник, 15 апреля 2019 г.