Բակո Սահակյանը կարևորել է զբոսաշրջության դերը Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: