Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին են դիմում նաև այլազգի տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է: Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից մի քանիսն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում Հալեպի հայ համայնքին պատկանող դարմանատանը: Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչ միայն հայերը, այլ նաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները:

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից