Սերժը խորը մարդ ա, ասածս կհասկանա…

Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ «ոնց եք-ոնց չեքից» մինչև «բա երբ ա մեր երկիրը դզվելու» տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:

Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.

— Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:

— Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, — ժպտացի ես ի պատասխան:

— Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդ ա, ասածս կհասկանա…

 

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ "ոնց եք-ոնց չեքից"…

Опубликовано Armen Ashotyan Суббота, 13 апреля 2019 г.