Դրամահավաքությունը, խնամի-ծանոթ-բարեկամությունը դպրոցներում և մանկավարժի հեղինակությունը (տեսանյութ)

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը LIVEnews.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսեց տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, իրենց ստացած դիմում- բողոքների մասին՝ մանրամասնելով, թե այդ բողոքները և իրենց հայտնաբերած խախտումները հիմնականում ինչ բնույթի են լինում։ Նրա հավաստմամբ, խախտումներն ու բողոքները հիմնականում առնչվում են տնօրենների և ենթակաների հարաբերություններին։

Նրա տեղեկացմամբ, հատկապես մարզային դպրոցներում առկա են նաև մանկավարժների որակավորման հետ կապված խնդիրներ, որոնց առաջացման հիմնական պատճառը օրենսդրական առկա կարգավորումներն են։ Դրանք միայն մանկավարժի որակավորման առկայության դեպքում են թույլ տալիս, որպեսզի մասնագետը դպրոցում աշխատի, մինչդեռ այլ մասնագետները միայն մանկավարժական որակավորման բացակայության պատճառով զրկվում են այդ հնարավորությունից, իսկ եթե անգամ աշխատում են, ապա դա օրենքի խախտում է դիտարկվում։

Ալեքսանդր Շագաֆյանն անդրադարձավ նաև դպրոցներում դրամահավաքության, խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու և դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու արատավոր երևույթներին։

Մանրամասները՝ տեսանյութում