««Սպայկան» լուրջ խաղացող է, բայց․․․»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետևանքով այդ ընկերության գործունեության խաթարման հարցին, ասաց, որ ոչ մի խնդիր չի կարող լինել։

«Գյուղացիները որևէ խնդիր չեն ունենալու, շուկայում կան նաև այլ ընկերություններ, որոնք պատրաստ են պայմանագրեր կնքել նրանց հետ»,- ասաց գյուղնախարարը և նշեց, որ գյուղացիներն են հրաժարվում պայմանագիր կնքել այդ ընկերությունների հետ։

Նախարարն անդրադարձավ նաև «Բեսթ ֆուդ» ընկերությանը, որը պատրաստվում է հայաստանյան շուկայում զբաղեցնել «Սպայկա» ընկերության տեղը։

Մանրամասները՝ տեսանյութում