«Ես էլ կենցաղային ենթատեքստ եմ տեսնում»․ Անանյանը՝ «Առինջ մոլի» ստուգումների մասին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վարչապետի հանձնարարականը։

«Դրա համար ստեղծվել է մասնագիտական խումբ և որոշակի ժամանակ հետո մենք կներկայացնենք վարչապետին մեր տեսլականը»,- ասաց Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով «Առինջ մոլում» կատարված քննչական գործողություններին, ՊԵԿ-ի նախագահն ասաց, որ քննչական գործողություններ  կատարելու համար մասնագետներն են որոշում, թե քանի հոգով են կատարելու նմանօրինակ գործողությունները և, «եթե պետք լիներ, որ հազար հոգի գնային ստուգումներ անցկացնելու, կգնային»։

Մանրամասները՝ տեսանյութում