«Չի բացառվում, որ այդ 7 միլիարդը կավելանա»․ Անանյանը՝ «Սպայկայի» չարաշահումների առնչությամբ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը խոսելով «Սպայկա» ընկերության հետ կապված հայտնի իրադարձությունների առնչությամբ, ասաց, որ նման թեմաների շուրջ կանխատեսումներ անելը ճիշտ չէ, «իսկ վարչապետի ասածը վերաբերում է 2015թ տվյալներին միայն, իսկ մնացած տվյալները ձեռքբերման փուլում են»։

ՊԵԿ-ի նախագահը նշեց նաև, որ քննության ընթացքում այլ մանրամասներ հաղորդելու իրավասություն չունեն ո՛չ վարչապետը, ո՛չ ՊԵԿ-ի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում