Ադրբեջանում դիվանագետներին ԴՆԹ-ի անալիզ են անցկացրել, որ բացառեն հայկական արյունը

Ստրասբուրգում այսօր քննարկեցինք Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության խնդիրը։ Որքան հիշում եմ՝ այս կառույցում մի հազար անգամ քննարկել ենք, որ ԵԽ անդամ որոշ երկրներում, օրինակ Ադրբեջանում, արմենոֆոբիան պետական քաղաքականություն է, և ի պատասխան միշտ եղել է եվրոպական սառը լռություն։

Այսօր կրկին հիշեցրեցի, որ Ադրբեջանի օմբուդսմենը հրեշ Ռամիլ Սաֆարովին համարում էր հայրենասիրության օրինակ յուրաքանչյուր ադրբեջանցու համար ու կրկին Վեհաժողովը լուռ էր։ Նորից հիշեցրեցի, որ ադրբեջանական դասագրքերը էդ երեխաներից հայատյաց մարդասպաններ են բուծում ու կրկին մեր Վեհաժողովը լուռ էր։

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ պիտի ռասիզմն ու այլատյացությունը Եվրոպայում իր շքահանդեսը չտոնի, եթե միջազգային այն կառույցները, որ պիտի արձագանքեն ատելության և ռասիզմի ցանկացած դրսևորման՝ մեկը մյուսի հետևից մեռելածին բանաձևեր են ընդունում։

Եվ ինչպես միշտ, արդեն ձևավորված կայուն ավանդույթի համաձայն, ինձ հակադարձեց իմ մշական օպոնենտ Գանիրա Փաշաևան ու երևի միլիոներորդ անգամ ինձ մեղադրեց ազատ, արդար ու խիստ դեմոկրատական Ադրբեջանին վարկաբեկելու մեջ։

Naira Zohrabyan-ի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանում դիվանագետներին ԴՆԹ-ի անալիզ են անցկացրել, որ բացառեն հայկական արյունըՍտրասբուրգում այսօր քննարկեցինք…

Опубликовано Naira Zohrabyan Среда, 10 апреля 2019 г.