«Վերելք»․ Հեղափոխական մեծամտությունը վնաս է բերելու երկրին․ հյուրը՝ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր, հոգեբան Միհրդատ Մադաթյանը քննում է իշխանությունների և ժողովրդի վարքը հոգեբանի տեսանկյունից։ Իշխանությունների մոտ, ըստ նրա, նկատելի է հեղափոխական մեծամտություն, որը զուգակցվելով պաշտոնյաների անտեղյակությանը, մեծ վնաս կարող է հասցնել երկրին։ Նա նկատում է, որ վերը նշված պատճառով ոչ ճիշտ քաղաքականություն է վարվում մշակույթի, տնտեսության և մյուս ոլորտներում։