«Աղմուկը բարձրացել է Զոհրաբյանի պահվածքի պատճառով»․ Մարինա Կարապետյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ԱԺ-ում ապրիլի 5-ին ելույթ ունեցած տրանսգենդերին արդյոք ի՞նքն էր հրավիրել խորհրդարան։

Պատգամավորը նշեց, որ նախապես սահմանված օրակարգը Նաիրա Զոհրաբյանը փոխել է, որի իրավունքը չուներ։

«Մարդուն դահլիճից դուրս հրավիրելու իրավունք ևս չուներ»,- հավելեց Կարապետյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ այն, ինչը ինքն ասել է Զոհրաբյանի մասին, շարունակում է պնդել։

Մանրամասները՝ տեսանյութում