«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը դարձել է պետական պահպանության օբյեկտ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը դարձել է պետական պահպանության օբյեկտ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը և ավելացրել, որ ապրիլի 8-ից մասնաճյուղում հերթապահություն են իրականացնում ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակիցները:

«Մինչ այդ հսկողությունն իրականացնում էին տեսահսկման օպերատորները,- նշել է Ա. Թորոսյանը։- Նախաձեռնությունը Մատենադարանի տնօրինությանն էր, որը քննարկվել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԱՀ ոստիկանությունը, համագործակցելով Մարտակերտի շրջվարչակազմի հետ, բարձր մակարդակով, օպերատիվ սահմանել է հերթապահությունը»: