«Սա խաղի կանոն է բոլորի համար»․ Մանուկյանը՝ «Սպայկա»-ի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման մասին։

Պատգամավորը նշեց, որ այդ ընկերության նկատմամբ արվող յուրաքանչյուր քայլ օրինական է։

«Հարկային պատասխանատվությունից խուսափել ու դրա բացահայտվելուց հետո ասել, թե կդադարեցնենք գործունեությունը, այո՛, դա մեղմ ասած շանտաժ է»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում