Թող մի անգամ վարչապետն անակնկալ գնա այցի ու ավելի դառը իրականության հետ կառնչվի

Վարչապետին էլի սխալ են զեկուցում:

Այսօր Վարչապետը գնացել էր Նորագավիթի մաքսատուն (ի դեպ այն տարիներ շարունակ վարձակալական հիմունքներով ա):

Տեղում պետք է ստուգեր, թե որքան ա տևում գործընթացը, արդեն մի օր հերթը պահած մարդու հետ գործարքը արեցին, տևեց մոտ 25 րոպե, որոշեցին որ հա նորմալ է 25 րոպեն, բայց չհաշվարկեցին որ արդեն մի օր ա՝ էտ մարդը ըտեղ ա բերել ավտոն, չասեցին որ էտ Նորագավիթի ճանապարհի վրա ապրող մարդիկ իրենց սեփական տուն չեն կարողանում ավտոյով մոտիկանալ, օրերով էդ ճանապարհը զմռսած ա լինում ավտոներով, նույնիսկ մի քանի ամիս առաջ ավտոն բերել, կայանել էին այնտեղ հերթ պահելու համար, մեքենայի լուսարձակները գողացել էին:

Վարչապետի էսօրվա այցն անակնկալ չի եղել, նախապես պատրաստվել են, այսինքն մեկ օրվա համար շատ հեշտ էր այդ ամենը քողարկել, դրա ձևերը բոլորին ա հայտնի:

Թող մի անգամ վարչապետը անակնկալ գնա այցի ու ավելի դառը իրականության հետ կառնչվի, ու ոչ միայն հենց այդ մաքսատուն, այլ պետական գերատեսչությունները…

Երբ զորամաս վերադասից ստուգողներ են գալիս ու զինվորին հարցնում են՝գո՞հ ես։ երբեք չես տեսնի նենց զինվոր, որ ասի՝ գոհ չեմ, միշտ ասում ա՝ գոհ եմ։ Չէ՞ որ դա բնական երևույթ ա, հո չի ասելու՝ գոհ չեմ մաֆիական կամ գողական բարքերից և այլն… ինձանից լավ գիտեք, էդ զինվորը դեռ պետք ա իր ծառայությունը անցկացնի այդ զորամասում:

Ով ասեց, որ պետք է Մաքսատանը օրական 300 գործարք լինի, ինչի՞ պետք ա աշխատի այնքան, որքան կա հաճախորդ, եթե կա պահանջարկ, պետք ա առաջարկն էլ շատանա:

Եթե, օրինակ, օրական 1500 մեքենա մտնի ՀՀ տարածք, ինչ պետք ա լինի, էլի օրական 300 հատով սահմանափակվեն ու հերթը շարունակի կիլոմետրերով երկարե՞լ։

Վերջիվերջո մաքսազերծում անելուց ահագին գումարներ են գնում ՀՀ բյուջե, բա պետք ա չէ, այսպես ասած «օտդաչա» լինի, պայմանները բարելավեն, մեխանիզմը արագանա, ոչ ոք չի պարտադրում, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը պետք ա 1 օրից ավելի լինի, երբեք:

Մաքսատան ներկայացնելով, պետք ա նախորդ օրվա եկածները հաջորդ օրը մաքսազերծման գործարքները անի, իսկ հաջորդ օրվա եկածները այդ օրվան հաջորդող օրը… ինչո՞ւ։

Վարորդի ընկեր ՀԿ-ի համահիմանդիր Sergey Ghahramanyan-ի ֆեյսբուքյան էջից

Վարչապետին էլի սխալ են զեկուցում:Այսօր Վարչապետը գնացել էր Նորագավիթի Մաքսատուն(ի դեպ այն տարիներ շարունակ…

Опубликовано Sergey Ghahramanyan Вторник, 9 апреля 2019 г.