«Զոհրաբյանի կարգավիճակը վերանայելու հիմք չկա»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի այսօրվա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հորդորել էր վերանայել Նաիրա Զոհրաբյանի՝ «Մարդու իրավունքների» մշտական հանձնաժողովի նախագահ լինելու նպատակահարմարության հարցը։

Պետրոսյանն ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը ոչինչ չի արել, որը դեմ լինի Ազգային ժողովի կանոնադրական օրենքին։

Մանրամասները՝ տեսանյութում