«Հերիք է էդ սուտ դեմոկրատիայով երկիրը խառնեք»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ԱԺ-ի ամբիոնից տրանսգենդերի ունեցած ելույթի մասին, որը տեղիք է տվել հասարակական մեծ բողոքի։ Պատգամավորն այն որակեց խայտառակություն։

«ՀՀ թիվ մեկ ամբիոնը տրամադրել դրանց՝ ուղղակի անթույլատրելի է,- ասաց Ղուկասյանը։- Էդպիսիններին Հայաստանում չեն ընդունել ու չեն ընդունում, նմանները թող գնան Հոլանդիա»։

Ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ մեկնաբանել վարչապետի այսօրվա հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հորդորել էր վերանայել «Մարդու իրավունքների» մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության փաստը։

Մանրամասները՝ տեսանյութում