Նիկոլ Փաշինյանը քայլող մանիպուլյացիա է (տեսանյութ)

«Մանիպուլյացիա» ասվածը տեսականորեն որևէ փաստ, իրողություն սեփական մեկնաբանմամբ և խեղաթյուրված ներկայացնելն է։ Այս մասին LIVEnews.am-ի տաղավարում այսօր ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ Նրա կարծիքով, գործնականում հասկանալու համար, թե ինչ է մանիպուլյացիան, բավական է հետևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը։

«Նրա ցանկացած ելույթ մանիպուլյացիոն ելույթ է, ցանկացած հանձնարարական մանիպուլյացիա է,- մեզ տված հարցազրույցի ընթացքում ասաց Նարեկ Սամսոնյանը։- Ըստ էության, մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը ծնողը, ստեղծողն ինքն է պայքարում դրա դեմ։ Նիկոլ Փաշինյանը քայլող մանիպուլյացիա է»։

Նարեկ Սամսոնյանը նշեց նաև, որ այսօրվա դրությամբ ամենաշատ մանիպուլյացիոն հայտարարություններն արվում են իշխանության ներկայացուցիչների կողմից։ Օրինակ, այսօր Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած սեռափոխ անձնավորությանը հենց Նաիրա Զոհրաբյանն էր հրավիրել, ինչը, քաղաքագետի համոզմամբ, սուտ է։ Նրա հավաստմամբ, իշխանությունն այդ կերպ փորձում է իր վրա ուղղված նետերը վանել այն դեպքում, երբ ԼԳՏԲ-ներին աջակցողներն իշխող կուսակցության ներսում են։

Նարեկ Սամսոնյանի տեղեկացմամբ, իրենց կազմակերպությունն արդեն «Ֆեյսբուքի» մոտ 2000 կեղծ օգտատերերի է բացահայտել և հստակ կարող է պնդել, որ նրանց մեծ մասը ստեղծվել ու կառավարվում են իշխանական օղակների, կառավարության ղեկավարների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում