Ազգային ժողովի պղծված դահլիճը խնկարկմամբ մաքրագործելու պահանջ է դրվել (տեսանյութ)

Այսօր ՀՀ Ազգային ժողովի այգում ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական շարժման նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած սեռափոխված անձնավորությանն ԱԺ թողնելու և, ընդհանրապես, վերջին շրջանում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների կողմից այլասերում քարոզող ելույթների դեմ։

Ակցիայի մասնակիցները պատգամավորներից պահանջում էին նախ թույլ տալ, որպեսզի քահանան խնկարկման միջոցով մաքրագործի Ազգային ժողովի՝ սեռափոխված կնոջ մուտքով պղծված դահլիճը, իսկ հետագայում էլ նման դեպքերը կանխելու և մեր երկրում միասեռականության քարոզչությունը թույլ չտալու համար հատուկ օրենք ընդունել հատկապես անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունը կանխարգելելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում