Ամերիկյան պատժամիջոցները կցնցեն Թուրքիայի տնտեսությունը․ թուրք վերլուծաբան

Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական С-400 զենթահրթիռային ՀՕՊ համալիրների շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, պաշտոնական Վաշինգտոնը դեմ է ռուս-թուրքական այդ գործարքին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ Թուրքիային զգուշացրել են, թե ինչ ծանր հետևանքների կհանգեցնեն Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը։

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի  թուրքական ծառայության կայքը տվյալ թեմայի շուրջ զրուցել է գերմանա-ամերիկյան «Marshall Fon» վերլուծական կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար, վերլուծաբան Օզգյուր Ունլուհիսարջըքլի հետ։

Վերջինիս կանխատեսմամբ, եթե այդ համալիրները մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ։ Ըստ նրա, այդ պատժամիջոցներն ավելի ծանր հետևանքներ կունենան Թուրքիայի համար, քան այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը կիրառեց Անկարայի դեմ, երբ թուրքական կողմը հրաժարվում էր ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն էլ, ըստ նրա, Թուրքիայում առաջացնելու են հակաամերիկյան տրամադրություններ։