Ինչո՞ւ է դուխով լռում վարչապետը

1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:

Նախօրեին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց՝ 21-րդ դարն արդեն մերն է:

Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ:

  1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին և նոր Հայաստանի, 21-րդ դարը՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել:
  2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների:
  3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, և կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը:
  4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքների հակաքարոզ է տեղի ունենում… Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա:

Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի:

Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը:

Հ.Գ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար:

Ինչու՞ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ՝ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին:

Այո՞, թե ոչ:

Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի:

 Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 7 апреля 2019 г.