ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում կարող է թիրախավորվել նաև ազգային անվտանգության տեսակետից անվտանգ տեղեկատվությունը (տեսանյութ)

Օրերս ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին, նրա ուշադրությունը հրավիրեց սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հրապարակվող կեղծ տեղեկատվության վրա և ասաց, որ դրանք ազգային անվտանգության խնդիրներ են առաջացնում, ուստի ԱԱԾ-ն պետք է այսուհետ պայքարի, այսպես կոչված, «ֆեյքնյուզի» դեմ։

Լրագրող, վերլուծաբան Ռուբեն Գյուլմիսարյանը LIVEnews.am-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, ասաց, որ այն մի շարք վտանգներ է պարունակում, քանի որ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում կարող են թիրախավորվել նաև քաղաքացիներ կամ լրատվամիջոցներ, որոնց տարածած տեղեկությունը վտանգավոր չէ ազգային անվտանգության տեսակետից։ Սակայն, ԱԱԾ աշխատակիցն իր ջանքերը ցուցադրելու մղումով կարող է այս կամ այն տեղեկատվությունը կեղծ որակել ու դրա հեղինակին կամ հեղինակներին բերման ենթարկել։ Ի վերջո, այդ ամենը կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման։

Ռուբեն Գյուլմիսարյանը խնդրահարույց է համարում ապատեղեկատվության տարածումը մեզանում, սակայն նրա հավաստմամբ, երևույթը կանխելու համար անհրաժեշտ է կիրառել անվտանգ մեխանիզմներ։

Մանրամասները՝ տեսանյութում