ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ, բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։

Նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր նույնպես սահմանված կարգով հանձնվել են ոստիկանությանը։