Ռուսաստանն իրեն սպառնացող վտանգներին ճիշտ ժամանակին կպատասխանի

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժությունների ավելացմանը, որում ներգրավված են միջուկային ուժերը, Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդգծել է, որ Մոսկվան ժամանակին կպատասխանի երկրին սպառնացող ցանկացած սպառնալիքի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Վաշինգտոնը որևէ ապացույց չի ներկայացրել, որը կվկայի թե Ռուսաստանը խախտել է միջին հեռահարության հրթիռային պայմանագիրը, միևնույն ժամանակ, անտեսել է Ռուսաստանի մտավախությունները՝ պայմանագրի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության վերաբերյալ»,- ասել է Գրուշկոն: