Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ չմիջամտել իր ներքին գործերին

Վաշինգտոնում օրերս ՆԱՏՕ- 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես արդեն հայտնի է,  ասել է, որ Թուրքիան ստիպված է ընտրություն կատարել՝  ցանկանո՞ւմ է, արդյոք, շարունակել մնալ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի գործընկերը, թե գնել ռուսական ռուսական С-400 համալիրները:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ի պատասխան ռուսական С-400 հրթիռային համալիրի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալից միջամտության,  Միացյալ Նահանգներին կոչ է արել ձեռնպահ մնալ Թուրքիայի ներքին գործերին միջամտելուց:

Ֆուաթ Օքթայը մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի՝ արդյոք ցանկանո՞ւմ է մնալ որպես տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի գործընկեր։

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշյալ միջոցառման ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգերին առնչվող գործարքն ավարտված է և Թուրքիան դրանից այլևս հրաժարվել չի կարող:

Մևլութ Չավուշօղլուն հավելել է, որ հնարավոր չէ Թուրքիային ստիպել՝ ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Անկարան չի գնա նման ճանապարհով: