Ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոն

Այսօր՝ մարտի 5-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոն։

Հիշատակի արարողությունը կատարել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ, հոգեհանգստյան պաշտոնին ներկա է գտնվել նաև նախագահ Բակո Սահակյանը։