Մի ամբողջ ԱԱԾ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, պետք է պայքարի ֆեյք մանիպուլյատորների դեմ, երբ ամենամեծ մանիպուլյատորը հենց վարչապետն է

Հաղորդման ընթացքում խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին: Հիմնական թեզերը հետևյալն են`

  1. Խոսել ենք Վարչապետի հայտարարած ապատեղեկատվության դեմ պայքարի, ստալինիզմին վերադարձի, սահմանադրական կարգավորումներից դուրս հայտնված Արթուր Վանեցյանի մասին, ով պետք է զբաղվի մի բանով, ինչի հետ որեւէ աղերս չունի։

Այս համատեքստում ակամա հիշեցի, որ երբ ես խոսում էի ֆեյքերի միջոցով կյանքին ու առողջությանը ուղղված սպառնալիքների մասին, մեր հարգարժան իրավապահ համակարգը նույնիսկ նվազագույն ջանք չգործադրեց այդ մարդկանց հայնաբերելու համար։

Հիմա պարզվում է, որ մի ամբողջ ԱԱԾ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ պետք է պայքարի ֆեյք մանիպուլյատորների դեմ։ Սա այն պարագայում, որ ամենամեծ մանիպուլյատորը հենց վարչապետն է։

Կարծում եմ՝ այս պարագայում Արթուր Վանեցյանը ունի մի ելք՝ հանգիստ նստի տեղը եւ ուղղակի չկատարի վարչապետի հանձնարարականը։

  1. Խոսեցինք գլխավոր դատախազի տարօրինակ հայտարարությունների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների, մեղմ ասած, ոչ իրավաչափ գործողությունների մասին՝ անդրադառնալով «Զեյթուն 3» թաղամասի գործի շրջանակներում Քննչական կոմիտեի օրինական «ապօրինություններին»։
  2. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը խոսուն վկան է, որ վարչապետը անհետեւողական է իր հայտարարությունների մեջ եւ չի պահպանում իր խոստումները։
  3. Անդրադարձանք նաեւ խորհրդարանական խմբերի ղեկավարներին եւ անդամներին ներկայացվող պահանջներին՝ այս համատեքստում վերլուծելով Աննա Հակոբյանի ամերիկյան այցը։

Arpine Hovhannisyan-ի ֆեյսբուքյան էջից

Հաղորդման ընթացքում խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին: Հիմնական թեզերը հետևյալն են`1. Խոսել ենք Վարչապետի…

Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 4 апреля 2019 г.