Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ԱԱԾ տնօրենին

«Մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, դա ազգային անվտանգության խնդիր է»․- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետը։

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Փաշինյանն ընդգծեց․«Հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա էս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնության կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե իբր մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն… Էս կարգի մանիպուլյացիաները պետք է կոշտ հակահարված ստանան»։