Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի սենյակներից մեկում

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի առաջին հարկի սենյակներից մեկում: ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հերթապահություն իրականացնողներին հաջողվել է ժամանակին ահազանգել կատարվածի մասին, հրդեհը կարճ ժամանակում չեզոքացվել է:

Ներկայումս տարվում են փորձագիտական աշխատանքներ` հրդեհի ծագման պատճառը և հետևանքները ճշտելու համար: